«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 
  • Երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար

    Երկնային հրեշտակների դասերում սավառնող նրա հոգին մեր հոգու աչքերի համար

    15.02.2013| 11:43
    Գրիգոր Տաթևացին (1346-1410) համարվում է մեր Եկեղեցու ներկայիս վարդապետական կարգի հայրն ու հիմնադիրը: Հայ մեծանուն հայրապետներն ու վարդապետներն առհասարակ ազնվական ծագում են ունեցել, իսկ Գրիգոր Տաթևացին գալիս է ժողովրդի ցածր խավից: Հայրը` Սարգիսը, արհեստավոր էր: Գաղթելով Վանա լճի մոտ գտնվող Արճեշ քաղաքից, հաստատվել էր Վայոց ձորում և ամուսնացել փարպեցի բարեպաշտ մի գեղջուկ կնոջ հետ
  • «Բարի վարդապետ, ի՞նչ պիտի անեմ,  որ հավիտենական կյանքը ժառանգեմ»  (Ղուկ. 18:18)

    «Բարի վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկ. 18:18)

    15.02.2013| 11:41
    Այս հրապարակման վերտառության բառերը մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին ուղղված մի հարուստ երիտասարդի խոսքերն են, երբ Նա Իր աշակերտների հետ էր, որը մոտենալով ու իր հարցը ուղղելով Նրան` ասում է. «Բարի Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկ. 18:18): Հիսուսը նրան ասում է. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում, ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված: Պատվիրանները գիտես` մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը»: Եվ նա ասում է. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»: Երբ Հիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր և տուր աղքատներին, և երկնքում գանձե՛ր կունենաս, և արի իմ հետևից» (Ղուկ. 18:22-23): Ավետարանիչը եզրակացնում է. «Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր» (Ղուկ. 18:23)։
  • Ինչքան շատ ենք  մենք տառապում, այնքան շատ ենք  ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    15.02.2013| 11:38
    Լինում է հոգու այնպիսի «կծկված» վիճակ, երբ դժվար է ժպտալ. ոչ մի մեղմություն, քնքշություն որևէ մեկի նկատմամբ, մի խոսքով, «քարացած անզգայություն»։ Միայն աղոթքը, հատկապես եկեղեցական, կցրի այդ վիճակը։ Դա սովորական մի բան է հպարտների, վհատների, ինքնասերների, կրքամոլների, սաստիկ ժլատների համար, սակայն ինչ-որ չափով հատուկ է բոլորին ընդհանրապես. մեղքի և շնորհից զուրկ այդ վիճակը մարդու սովորական վիճակն է։ Հոգու համար դա արդեն դժոխքն է երկրի վրա, նրա մահն է մարմնի դեռ կենդանի լինելու դեպքում, և մեղքի բնական հետևանքն է, որը պարզապես սպանում է հոգին։
  • Ո՞րն է լինելու մեր պատմական Դա-ն

    Ո՞րն է լինելու մեր պատմական Դա-ն

    15.02.2013| 00:58
    Վաղն ավարտվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Եվ` փառք Աստծո: Ոչ մի քարոզարշավում թեկնածուներն այսքան անհեթեթություններ չէին հրամցրել իրենց ընտրողներին: Բնականաբար, լավագույն նկատառումներով և ամենայն լրջությամբ:
  • Խայծը կուլ չեն տալի՞ս

    Խայծը կուլ չեն տալի՞ս

    15.02.2013| 00:58
    -Հը՞, էս անգամ 5-հազարանոցի խայծը կուլ չեն տալի՞ս: Հլը մի կողմ քաշվի, տեսնեմ 50-հազարանոցին վրա չեն տալո՞ւ:
  • Իսկ դու արդեն  գրվե՞լ ես կամիկաձե

    Իսկ դու արդեն գրվե՞լ ես կամիկաձե

    15.02.2013| 00:55
    Եվս երկու օր, և ընտրությունների սրտամաշ մարաթոնը կավարտվի: Փորձենք հասկանալ` ով ում բարեկամն էր այս ընտրություններում` մեկ կարևոր արձանագրումից հետո. այս ընտրությունների առանձնահատկությունը նախորդներից այն էր, որ չերևացող, այսբերգային հատվածն ավելի մեծ էր, քան երևացողը: Իրական խաղացողների մի ստվար հատվածն այդպես էլ մնաց «փարդի քամակում»` չկարողանալով իրացնել երկար ժամանակ պլանավորած իր մաքսիմալ և մինիմալ ծրագրերը:
  • «Ընտրելու եմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»

    «Ընտրելու եմ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»

    15.02.2013| 00:40
    «Իրատես de facto» ակումբի հյուրը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, ասուլիսից հետո պատասխանեց մեր հարցերին։
  • «Գիտես` ես շա՞տ եմ հասկանում»

    «Գիտես` ես շա՞տ եմ հասկանում»

    15.02.2013| 00:39
    ԱԺ-ում ամենաէքսցենտրիկ պատգամավոր համարվող ոչ անհայտ Լյովա Խաչատրյանը, ով «համատեղությամբ» նաև ապարանցի է և հայտնի է էշերի իր հավաքածուով, որոնց կոչում է իրեն նվեր տվողի անունով, լինի դատախազ, մոտիկ ընկեր, թե քավոր-սանիկ, որքան էլ պարադոքսալ է, իր անմիջական բնավորությանը ոչ հարիր, դեռ ամուսնացած չէ:
  • «Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է»

    «Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է»

    15.02.2013| 00:38
    «Նախագահի ընտրությունները Հայաստանում. հնարավոր զարգացումներ արտաքին քաղաքականությունում» թեմայով երեկ «Կոնգրես» հյուրանոցում սեմինար էր կազմակերպել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց, որ իրենք կարևորում են ՀՀ նախագահի հիմնական երեք թեկնածուների` Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի ծրագրերն ու մոտեցումները` ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում:
  • Ոչ մի տեղ տանող գործընթաց

    Ոչ մի տեղ տանող գործընթաց

    15.02.2013| 00:35
    Այս երկրում կա մի գործընթաց, որի մեջ իշխանություններին ոչ մի կերպ չես մեղադրի: Այն ինքնորեն ինքնաբուխ է: Կարելի է վիճել` օրինաչա՞փ է ՀԱԿ-ի այսօրվա վիճակը, թե՞ ոչ: Կարելի է ապավինել մտքին, որ այնտեղ, ուր «եփվում» էին Կարախանյան Սմբատի ու Զուրաբյան Լևոնի հոգին ու միտքը, այլ վերջաբան չէր էլ կարող լինել: Այնուհանդերձ, ընդդիմադիր դաշտը քայքայելու նրանց համառությունը հիացմունքի է արժանի: